Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների


Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների

  • 25-05-2013 12:01:18   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների: Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը  հանրապետության ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի զարգացման ու զորացման գործին՝ հավելելով, որ առանց այս կառույցի անհնարին կլիներ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա: 
Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play