Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը ՌԴ պետական տոնի առթիվ և այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն


Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը ՌԴ պետական տոնի առթիվ և այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

  • 12-06-2013 12:57:52   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:
 
Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
 
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական դաշնակցային հարաբերությունները: Դրանց հիմքում հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է և փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը:
 
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի և հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ և նպաստել Ռուսաստանի հետևողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է:
 
ՌԴ բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play