Արցախի եվրոպական շարժումը երախտագիտություն է հայտնել<br /> Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեին<br />


Արցախի եվրոպական շարժումը երախտագիտություն է հայտնել
Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեին

  • 01-02-2011 15:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունվել է գրավոր հայտարարություն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման մասին», որը ստորագրել են տարբեր երկրների 30 պատվիրակներ, այդ թվում ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեն: Արցախի եվրոպական շարժումը, կազմակերպության ղեկավար Հայկ Խանումյանի ստորագրությամբ, շնորհակալական նամակ է հղել Դ.Բադրեին: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Պարոն սենատոր, մենք ուրախացանք` տեսնելով Ձեր ստորագրությունը ԵԽԽՎ-ի 2011թ. հունվարի 27-ի թիվ 470 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման մասին» գրավոր հռչակագրի տակ: Այսօրվա Եվրոպան կառուցվել է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա: Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Դուք նաեւ Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահն եք, եւ որ մենք կիսում ենք նույն արժեքները եւ նույն գործունեությունը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play