Անսահմանափակ զանգեր «Իմ աշխարհը» ծառայությամբ


Անսահմանափակ զանգեր «Իմ աշխարհը» ծառայությամբ

  • 25-09-2013 15:25:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Իմ աշխարհը» ծառայությունն այժմ հնարավորություն է ընձեռում «Իմ աշխարհը» ցանկում ներառված ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարների բաժանորդներին զանգահարել անսահմանափակ` օրական վճարելով ընդամենը 25 դրամ, իսկ ԱՊՀ երկրների և Վրաստանի օպերատորների հեռախոսահամարների ուղղությամբ` բացառիկ սակագներով: 
 
Ի դեպ, 25 դրամը գանձվում է միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարում է ցուցակում ընդգրկված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներից մեկին:
 
Հիշեցնենք, որ «Իմ աշխարհը» ծառայությունը թույլ է տալիս ընտրել մինչև 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ Վրաստանի կամ ԱՊՀ ցանկացած երկրի օպերատորի հեռախոսահամար:
 
Դեպի «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ զանգահարելու պայմաններ
Ուղղություններ Զանգի արժեք
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 25 դրամ ամբողջ օրվա համար
Դեպի Ռուսաստան 50  դրամ/րոպե
Դեպի Վրաստան 60 դրամ/րոպե
Դեպի ԱՊՀ այլ երկրներ 42 դրամ/րոպե
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play