Ստեղծվել է հանձնաժողով՝ Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննելու նպատակով


Ստեղծվել է հանձնաժողով՝ Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննելու նպատակով

  • 02-10-2013 13:07:44   | Հայաստան  |  Իրավունք
 
Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի արդյունքնում տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը: 
Հանձնաժողովի նախագահն է ՀԿԵ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը: 
Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև կմշակի երկաթուղում դժբախտ պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Կառույցի եզրակացության հիման վրա պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թույլ տված անձինք: 
Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր նյութերը 3-օրյա ժամկետում ուղարկվելու են Աշխատանքի պետական տեսչություն և Դատախազություն: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք