Համակարգչային խաղերի և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 26-ին


Համակարգչային խաղերի և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 26-ին

  • 25-10-2013 15:24:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վաղը` հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության եզրափակիչ փուլը, որին զուգահեռ կանցկացվի նաև խաղերի ցուցահանդես: 
Առաջնության եզրափակչին մասնակցում են 26 խաղ` նախորդ տարվա 19-ի փոխարեն: Մասնակինցների թվում են թե՜ սկսնակ ընկերություններ, թե՜ պատանիներ և թե՜ արտերկրում ապրող հայեր:  Եզրափակիչ փուլ անցած նախագծերն են` ......: 
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «լավագույն խաղ», «լավագույն բջջային խաղ»,  «լավագույն Game Play» (սցենար), «նորարարություն», «լավագույն դիզայն», «լավագույն կերպար», «լավագույն 3D լուծում», պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:  
Հիշեցնենք, որ առաջնության խաղերի ցուցադրության տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), իսկ 17:00-ին կկայանա մրցանակաբաշխությունը: Մուտքն ազատ է:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Օրանժ Արմենիայի» կողմից արդեն երկրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, DigitalChocolate, Triada, MicroSoft-RA ընկերություններից և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League-ից:
 
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:  
 
 
Հավելյալ Տեղեկությունների համար`
Ռուզան Ապրեսյան
ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ
Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82)
Կայք` www.uite.org, www.diigitec.am 
Էլ. Փոստ`info@uite.org     
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play