Եւս մի հզոր ավիաընկերություն 2014-ին չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան


Եւս մի հզոր ավիաընկերություն 2014-ին չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան

  • 17-12-2013 11:11:40   | Հայաստան  |  Տնտեսություն

<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ընկերությունը, հայկական Վիզա Կոնկորդ տուրիստական գործակալության հետ համատեղ, ակտիվ բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ևս մի հսկա ավիաընկերության` <Իթիհադ Ավիաուղիների> հետ, որպեսզի վերջինս չվերթներ իրականացնի դեպի Հայաստան:  2014-ի հուլիսից <Իթիհադ Ավիաուղիները> կսկսի իրականացնել Աբու Դաբի – Երևան չվերթներ: <Իթիհադ Ավիաուղիները> հայտնի է որպես առավել բարձրակարգ սպասարկում իրականացնող ավիաընկերություն:
 
Հիմնադրվելով 2003թ. հուլիսին, Իթիհադը առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից և կարճ ժամանակում  դարձել կոմերցիոն ավիացիայի ամենաարագ զարգացող ավիաընկերությունն աշխարհում: 
Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով  ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա: <Իթիհադ Ավիաուղիներին>  է պատկանում նաև Եվրոպայի մեծությամբ 6-րդ փոխադրող Էյր Բեռլինի 30%-ը և Էյր Սեյշելզի 40%-ը:
 
<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play