Երևանի քաղաքապետին կներկայացվի Երևանի քաղաքապետարանի՝ <<Թեքահարթակների կառուցում>> ծրագրի հասցեների մինչմրցութային ցուցակը


Երևանի քաղաքապետին կներկայացվի Երևանի քաղաքապետարանի՝ <<Թեքահարթակների կառուցում>> ծրագրի հասցեների մինչմրցութային ցուցակը

  • 28-12-2013 13:35:17   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։


<<Նախորդ տարի Երևանի քաղաքապետի ներկայացմամբ Երևանի ավագանին  հաստատեց բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը։ 2014 թվականի արդեն հաստատված բյուջում, դարձյալ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, 40 մլն դրամ է հատկացված ծրագրին։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի այս մոտեցումը շարունակական է լինելու, և արդյունքը տարեցտարի ավելի ակնառու կլինի>>,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ 


Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է մի քանի մշտադիտարկումների ու քննարկումների արդյունքում ձևավորված ցուցակը, որն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այն փողոցների մայթերի ու շինությունների 175 հասցեները, որտեղ 2014 թվականին թեքահարթակներ են կառուցվելու։ 


Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն հաստատել են մինչմրցութային նախնական ցուցակը քաղաքապետին ներկայացնելու առաջարկը։ 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play