Վարչական պատասխանատվության կենթարկվեն պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին որոշման պահանջները չկատարողները


Վարչական պատասխանատվության կենթարկվեն պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին որոշման պահանջները չկատարողները

  • 14-01-2014 11:15:13   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խիստ հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման նկատմամբ:


Նշենք, որ Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն <<Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>>  որոշման համաձայն` յուրաքանչյուր տնտեսվարող տարվա բոլոր եղանակներին պարտավոր է մշտապես մաքուր, բարեկարգ և խնամված պահել իր օբյեկտին հարակից տարածքները: 


Քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների վերաբերյալ սխեմաների համաձայն` ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կարգը սահմանում է, որ տնտեսվարողները պետք է իրականացնեն նաև տեղացած ձյան ամենօրյա մաքրում, տեղումների ընդհատման ընթացքում էլ մայթերի ասֆալտբետոնե ծածկերի և (կամ) սալիկապատված հատվածների ձյան ու սառույցի կուտակումներից ամբողջությամբ մաքրում: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ որ պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացող տնտեսվարողներն օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: 

Թերությունները չվերացնելու դեպքում պատասխանատուներն իրավասու են կրկին արձանագրություն կազմելու:

 

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play