Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները


Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

  • 14-01-2014 13:10:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանում հունվարի 14-ի գիշերն տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով, շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անմիջական վերահսկողությամբ կազմակերպվել են ձնամաքրման աշխատանքներ, որոնք պատշաճ իրականացնելու և եղանակի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար ստեղծվել են հատուկ օպերատիվ խմբեր, կիրառվել մասնագիտացված հատուկ տեխնիկա,  իսկ հունվարի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ՝ օգտագործվել ավելի քան 30 տոննա աղ ու ավելի քան 100 խմ ավազ: 
Նոր Նորք վարչական շրջանի ղեկ. աշխատակազմի կոմունալ. տնտ. և բազմաբն. շենքերի կառ. բաժնից հայտնում են, որ կատարված աշխատանքների արդյունքում մաքրվել և շարուանակվում են մաքրվել շրջանի գլխավոր ու երկրորդական ճանապարհները, մայթերն ու բակային տարածքները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play