Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացանի Հայաստանը «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացանի Հայաստանը «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

  • 29-01-2014 14:32:35   | Հնդկաստան  |  Տնտեսություն
Սույն թվականի հունվարի 29-31-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
 
Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 50 երկրների 600 զբոսաշրջային կազմակերպություններ և 7500 առևտրային գործակալներ: 
 
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ:
 
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին: 
 
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ  ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play