ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է համայնքապետերի հետ


ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է համայնքապետերի հետ

  • 14-02-2014 14:52:55   |   |  Տնտեսություն

 
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով,  երկրի  անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե տնտեսական, թե ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:
Առկա խնդիրներից վարչապետը առանձնացրեց համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես, անդրադարձավ երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին: Ա. Հարությունյանը գյուղապետերին կոչ արեց լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում  առկա գյուղատնտեսական  պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ: 
Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից ստացան պարզաբանումներ: 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play