Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք են զբաղեցնում


Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք են զբաղեցնում

  • 12-03-2014 16:05:34   | Հայաստան  |  Հասարակություն
Կանանց միջազգային օրվա նախօրեին Գրանթ Թորնթոնը նոր հետազոտություն է անցկացրել (IBR), համաձայն որի ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը աշխարհում դեռեւս քիչ է (25% ից պակաս): Հարցումները ցույց են տվել, որ շատերը կողմնակից են ղեկավար պաշտոններում կանանց թվի սահմանափակման մասին օրենքին, սակայն, միեւնույն ժամանակ նաեւ որոշակի միջոցներ են ձեռնարկվում նրանց կարիերայի ճանապարհը դյուրին դարձնելու ուղղությամբ: 
2014 թ.-ի տվյալներով աշխարհում ղեկավար պաշտոնների 24%-ը զբաղեցնում են կանայք: Այս նույն ցուցանիշն է գրանցվել 2013 թ.-ին, 2009 թ.-ին եւ 2007 թ.-ին եւ այն միայն 5% -ով է ավել 2004 թ.-ին գրանցած 19 % ցուցանիշից : Տարածաշրջանային առումով վերջին տասնամյակում չնչին փոփոխություններ են գրանցվել. Արեւելյան Եվրոպայում ցուցանիշը կազմել է 37%, Հարավարեւելյան Ասիայում ՝ 35% եւ Չինաստանում 38%: Վերջինս սանդղակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ճապոնիայում գրանցվել է 9%, իսկ Հնդկաստանն ու Արաբական Էմիրությունները շարունակում են զբաղեցնել իրենց դիրքը՝ գրանցելով 14% ցուցանիշ:
Գրանթ Թորնթոնի հարկային խորհրդատվության ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը մեկնաբանում է. «Այն, որ որոշումների կայացման հարցում տարակարծությունը ավելի լավ արդյունքի է բերում, այլեւս քննարկման ենթակա չէ: Գործարարները որքան ճիշտ որոշումներ կայացնեն, այնքան ավելի մեծ աճ կունենան, այնպես որ նրանց շահերից է բխում կանանց համար ճանապարհ հարթելը դասասենյակներից դեպի խորհրդակցությունների սրահ: 
Խնդիրն այն է, որ հատկապես զարգացող շուկաներում վերջերս կրթությունը ավելի հասանելի է դարձել կանանց համար, սակայն դա չի նպաստում, որ նրանք կարողանան ավելի բարձր դիրքեր գրավել աշխատավայրում: Եւ մինչդեռ զարգացող շուկաներում ավելի հավանական է, որ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ, համաշխարհային մասշտաբով այդ շարժը դանդաղել է վերջին տասնամյակում, ինչը մտահոգիչ է: Ակնհայտ է, որ խոսելու փոխարեն պետք է գործել: Ես կցանկանայի, որպեսզի գործարարներն ու կառավարությունները միջոցներ ձեռնարկեին կանանց կարիերայի զարգացմանը աջակցելու համար: Ոչինչ չպետք է տեսադադաշտից դուրս մնա»:
IBR-ը նաեւ ցույց է տալիս, որ ղեկավար պաշտոններում կանանց թվի սահմանափակման կողմնակիցների թիվը ավելանում է: Համաշխարհային մասշտաբով գործարարների 45%-ը կցանկանար ղեկավար պաշտոններում  ներգրավված կանանց թվի սահմանափակում տեսնել խոշոր ցուցակված ընկերություններում: Նրանց թիվը ավելացել է ի տարբերություն 2013 թ.-ի, երբ այդ ցուցանիշը կազմում էր 37%: 
Ի հակադրություն ասենք, որ ըստ հայ գործարարների Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք են զբաղեցնում, ինչը, ի տարբերություն նախորդ տարիների, ամենաբարձր ցուցանիշն է (2013 թ. –ին՝ 23 %, 2012 թ. –ին՝ 27%): 
Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը մեկնաբանում է. «այսօր Հայաստանում, ի տարբերություն նախորդ տարիների, կանանց զբաղվածության մակարդակը զգալի բարձրացել է, ինչը, իհարկե, ոգեւորիչ է: Սակայն կարծում եմ, որ նրանց ավելի շատ պետք է ներգրավել ղեկավար պաշտոններում, ինչը կօգնի ապահովել բազմակարծություն ընկերություններում: Մեր կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց 44%-ը կանայք են, ինչը ցույց է տալիս, որ նրանք կարեւոր դեր են խաղում մեր կազմակերպության ղեկավարման հարցում:
Հավելեմ, որ տարվա կտրվածքով ԲՈՒՀ-երի կին շրջանավարտերի միայն 21%-ն է անցնում աշխատանքի միջին ձեռնարկություններում: Գործարարները պետք է աշխատանքի ընդունեն ավելի շատ կին շրջանավարտերի: Դա կօգնի նվազեցնել գործատուի կողմից կողմնակալության դրսեւորումները տղամարդկանց աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման հարցում, ինչը բազմակարծության ապահովման բանալին է»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
–վերջ – 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Գուրգեն Հակոբյան՝ բաժնետեր 
Հ.  +374 10 260 964
Ֆ. +374 10 260 961
Է.  www.grantthornton.am 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play