«Թող հայաստանաբնակ ասորիներին Հաբ-Նիսանի տոնը բերի ուրախություն և երջանկություն». Սերժ Սարգսյան


«Թող հայաստանաբնակ ասորիներին Հաբ-Նիսանի տոնը բերի ուրախություն և երջանկություն». Սերժ Սարգսյան

  • 01-04-2014 13:35:53   | Հայաստան  |  Հասարակություն

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ՝ ՀԱԲ-ՆԻՍԱՆԻ ԱՌԹԻՎ.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
 
Հարգելի՛ բարեկամներ,
 
Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց:
 
Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play