Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ


Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ

  • 02-04-2014 17:52:28   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ եւ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ այստեղ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախագահը նշել է, որ Սարուշենն ունի հարմար աշխարհագրական դիրք, գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը Հադրութի եւ Մարտունու շրջանների հետ կապող կարեւոր մայրուղու վրա, ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում գյուղի զարգացման համար:
Երկրի ղեկավարը կարեւորել է տեղերում բնակչության նախաձեռնողականությունը` նշելով, որ այն հանդիսանում է ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացման նախապայմաններից մեկը:
 Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play