Մայրաքաղաքում շարունակվում են մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները

  • 15-05-2014 14:39:58   | Հայաստան  |  Տնտեսություն

 

 

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետարանի ենթակայության 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթների անցկացումից հետո մեկնարկել են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները: Եվս 2 մանկապարտեզներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ մրցույթների անցկացումից հետո:

Շինաշխատանքների շրջանակում իրականացվում է խմբասենյակների, սանհանգույցների և տանիքների նորոգում, դռների ու պատուհանների փոփոխում:
Աշխատանքների պատշաճ իրականացման և որակի ապահովման նպատակով սահմանված է հատուկ հսկողություն: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս տարվա ծրագրով 23 մանկապարտեզներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play