Մայրաքաղաքում հանգստյան և տոն օրերին մաքրման աշխատանքները կատարվում են թերացումներով


Մայրաքաղաքում հանգստյան և տոն օրերին մաքրման աշխատանքները կատարվում են թերացումներով

  • 26-05-2014 16:45:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Շարունակվում են պարտադիր բարեկարգման ուղղությամբ աշխատանքները
 
Մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ այս մասով կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար ստուգայցեր կազմակերպել:  
Անդրադառնալով Երևանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև պետական կառույցների կողմից պարտադիր կանոնների պահպանման և հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները: Այս մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հանգստյան և տոն օրերին տվյալ աշխատանքների կազմակերպումը չի գոհացնում և հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր նկատված թերացումները շտկելու ուղղությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play