Նոր լուծումներ ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում


Նոր լուծումներ ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում

  • 27-05-2014 17:08:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 20-21-ն անցկացվող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի այցելուներն այս տարի հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական, ռուսական և վրացական տեխնոլոգիական ոլորտի շուրջ 50 ընկերությունների լուծումներին: ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline):
 
Ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 20 կազմակերպություն: Մասնակից տեղական ընկերություններից են «ԱրմենՏել» ընկերությունը, «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սեվեն Սմարթս», «ԱրմԹաբ Թեքնոլոջիս», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Յունիքոմփ»  և այլ կազմակերպություններ:
 
«ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին  կներկայացնի «BlackBerry Enterprise Service» Enterprise 10  (BES) ծառայությունը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի  կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի և ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միևնույն ժամանակ BES 10 ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։ Ֆորումին կներկայացվեն նաև կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածը և մի շարք այլ նորարարական լուծուներ։ 
 
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը Բիզնես Ֆորումին կներկայացնի կորպորացիայի նոր ռազմավարությունը և հանդես կգա իր նորագույն լուծումներով։ Կներկայացվեն Office 365 ամպային ծառայության առավելությունները խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների համար, Windows 8 սարքավորումներ ու պլանշետները, ինչպես նաև Windows Phone նոր հեռախոսները։
 
«Թրեյնիքս» էլեկտրոնային ուսուցման համակարգով հանդես կգա «Սեվեն Սմարթս» ընկերությունը: Այն նախատեսված է մարդկային ռեսուրսների արագ և արդյունավետ ուսուցման, վերապատրաստման ու ատեստավորման համար: Թրեյնիքսն արդեն իսկ առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան շուկայում՝ համագործակցելով ավելի քան 1000 ամերիկյան և եվրոպական ընկերությունների հետ:
 
Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ARinteg» ընկերությունը:  
 
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է Լրատվական ռադիոն, գործընկերներն են` telecom.arka.am, itechnology.am, armef.com, panorama.am, panarmenian.net, ittrend.am, mwnews.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը:
 
Ֆորումի հովանավորներ
 
***
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման Ծրագրիը /ԱրմՌոբոտիքս/: 
 
Հավելյալ տեղեկությունների համար`
Ռուզան Ապրեսյան` ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ
Հեռ.` 091-65-34-99, 011-54-88-81(#17)
Կայք` www.digitec.am 
Էլ. փոստ`press@uite.org     
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play