Ջուր չի լինի Երևանի և Արմավիրի մարզի մի շարք տարածքներում


Ջուր չի լինի Երևանի և Արմավիրի մարզի մի շարք տարածքներում

  • 02-06-2014 13:23:23   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և Սպանդարյան կայարանի,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղի: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play