Ընթացքում են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները


Ընթացքում են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները

  • 17-06-2014 15:25:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընթացքում են Վարդենիս-Մարտակերտ շուրջ 116կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները: Ճանապարհի 12 հատվածներում միաժամանակ ընթացող հողային աշխատանքները ներառում են ժայռային գրունտների պայթեցում, ճանապարհի հարթեցում, լայնացում, առկա ինժեներական կառուցվածքների տեղափոխում: Զուգահեռաբար  տեղադրվում են ջրահեռացման խողովակներ,  կառուցվում ափապաշտպան կառույցներ:  
Տարեվերջին, հողային աշխատանքների ավարտին, երթեւկությունը հնարավոր եւ ժամանակային առումով նախընտրելի կարող է լինել նաեւ այն մարդատար մեքենաների համար, որոնք  Հայաստանի հյուսիս-արեւմտյան շրջաններից ուղեւորվում են դեպի ԼՂՀ Մարտակերտի շրջան:  
Ճանապարհի լիարժեք գործարկումը կաշխուժացնի կապը հայկական երկու հանրապետությունների միջեւ եւ կխթանի ճանապարհի երկայնքով տարածված շուրջ երկու տասնյակ համայնքների սոցիալ-տնտեսական կյանքը:  
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամից հայտնում են, որ ավտոճանապարհի անվտանգ եւ լիարժեք գործարկումը հնարավոր կդառնա միայն ասֆալտապատումից եւ ճանապարհի կահավորումից հետո, ինչը նախատեսվում է իրականացնել Հեռուստամարաթոն 2014-ին հավաքագրվելիք միջոցներով:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play