Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների վերանորոգման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների վերանորոգման աշխատանքները

  • 18-06-2014 14:28:44   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաև ճոպանների օգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները, հետևելով աշխատանքներին, նշել են, որ հատկապես վերջին շրջանի առատ տեղումների պարագայում ջրթափ նոր խողովակների տեղադրումը կարևոր է նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլև շենքի պահպանման տեսանկյունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play