Սիրիայում բախումներ են տեղի ունեցել Խոմսի բնակիչների եւ ոստիկանության միջեւ


Սիրիայում բախումներ են տեղի ունեցել Խոմսի բնակիչների եւ ոստիկանության միջեւ

  • 08-05-2011 12:48:32   | Սիրիա  |  Միջազգային
Սիրիայի Խոմս քաղաքում գիշերը բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ: Ինչպես հաղորդում է BBC-ն, անվտանգության ուժերը ժամանել էին քաղաքի շրջաններից մեկը շաբաթ օրը տեղի ունեցած ցույցերի մասնակիցներին կալանավորելու նպատակով: Բախումները տեղի են ունեցել, երց բնակիչները փորձել են խոչընդոտել ձերբակալություններին: Ողջ գիշեր քաղաքում լսվել են կրակոցներ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Անհանգիստ է նաեւ Սիրիայի Տաֆաս քաղաքում: Ըստ տեղեկությունների, առավոտյան ժամը վեցին առնվազն ութ տանկ է մտել քաղաք: Լսվում են կրակոցներ: Զինվորականներն ու ոստիկանությունը մտնում են տներ եւ ձեռբակալում երիտասարդներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play