Վրաստանի բոլոր պետական ուսումնական հաստատություններում սկսվել է ուսումնական գործընթացը


Վրաստանի բոլոր պետական ուսումնական հաստատություններում սկսվել է ուսումնական գործընթացը

  • 16-09-2014 12:04:10   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր պետական ուսումնական հաստատություններում սկսվել է ուսումնական գործընթացը: «Վրաստանում գործում է 2 332 միջնակարգ դպրոց: Այս տարի 44 758 աշակերտ առաջին անգամ դպրոց գնաց: Պետական դպրոցների բոլոր աշակերտներն ապահովվել են դասագրքերով: Ընդհանուր առմամբ այս տարի անվճար գրքեր է ստացել 650 000 աշակերտ», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում:
 
«Մենք մտահոգված ենք ժողովրդավարությանը սպառնացող այն մարտահրավերներով, որոնք կարող են ստեղծվել ընդդիմության ներկայացուցիչների քաղաքական հետապնդումների պատճառով, հետաքննությունների և դատական գործընթացների շարունակմամբ: ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդավարության զարգացմանը, որն անպայման պետք է պարունակի քաղաքական պլյուրալիզմ և հարգանք դեբատների հանդեպ», -ասված է սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում: «Ամեն ինչ լավ է, դա նորմալ է: Ըստ քաղաքականության նշանի` ոչ մի հետապնդման մասին խոսք չի գնում: Չկա որևէ խնդիր կամ հարց», -մեկնաբանելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը` հայտնել է Վրաստանի վարչապետը:
 
«Երբ ԶԼՄ-ներն արժանանում են քննադատման, մենք չպետք է ամաչենք: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչներն անձեռնմխելի հասարակություն կամ անհատ անձինք չեն, որոնք կարող են ամեն ինչ անել և ի պատասխան` ոչ մի քննադատություն չլսել: Երբ մամուլը օբյեկտիվ չէ, այդ մասին պետք է խոսել, և դրանում ոչ մի վատ բան չկա: Չէ՞ որ մամուլը խոսում է այն ժամանակ, երբ Կառավարությունն իրեն պահում է ոչ օբյեկտիվ, ուրեմն, ինչո՞ւ կառավարությունը չի կարող քննդատություն արտահայտել, ոչ օբյեկտիվ մամուլի հանդեպ», -սեպտեմբերի 15-ին դիմելով վրացի լրագրողներին` հայտարարաել է Իրակլի Ղարիբաշվիլին:
 
«Երդվյալ դատախազների համակարգը Վրաստանում իր ուժերի ներածին չափով կաշխատի երկու տարուց ոչ շուտ: Մեր դատական համակարգը դեռևս պատրաստ չէ նման փոփոխությունների: Համակարգը պատրաստ չէ երդվյալ դատախազների մասնակցությամբ անցակցնել դատական գործընթացներ երկրի բոլոր շրջաններում: Պետությունը պատրաստ չէ ինչպես ֆինանսական, այնպես էլ իրավաբանական մակարդակով», -սեպտեմբերի 15-ին հայտարարել է Արդարադատության նախարարի տեղակալը: Հիշեցնենք, որ երդվյալ դատախազներն այսօրվա դրությամբ աշխատում են միայն Թբիլիսիում և արդեն հասցրել են անցկացնել մի քանի դատական գործընթացներ: Կառավարության հայտարարության համաձայն` Երդվյալ դատախազների համակարգի ստեղծումը դատական բարեփախումների գերագույն խնդիրներից մեկն է:
 
«Վրաստանը հանդիսանալով Մեծ Մետաքսե Ճանապարհի անբաժանելի մասնիկը, ողջունում է Չինաստանի նախագահի նախաձեռնությունը տվյալ առևտրային ճանապարհի վերստեղծման վերաբերյալ», -Չինաստանի Կենտրոնական Հանձնաժողովի միջազգային հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարարել է վրացի վարչապետը: Ղարիբաշվիլու հայտարարության համաձայն՝ «Մետաքսե ճանապարհի վերստեղծումը Վրաստանին հնարավորություն կտա զարգացնել տնտեսությունը, առևտուրը, ստեղծել նոր կապեր, աջակցել զբոսաշրջության զարգացմանը և բարելավվել ներդրումային համակարգը»:
 
Վրաստանի ազգային վիճակագրական գործակալության տարածած տվյալների համաձայն` «Անցյալ տարիների համեմատությամբ 2014թ.-ին Վրաստանում արտասահմանյան ուղղակի ներդրումների քնակակը նվազել է 27.4%: 2014թ.-ի ապրիլ-հունիս ժամանակահատվածում Վրաստան է ներդրվել 151 000 000 դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է անցած 9 տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ներդրումների ներհոսքի փոխարեն հաստատվել է արտահոսք 78 000 000 դոլար ծավալով:»
 
Սեպտեմբերի 15-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Վատիկանի Արտաքին գործերի նախարարը: Այցելության ընթացքում նախարար-արքեպիսկոպոսը մի շարք հանդիպումներ է անցկացրել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների` նախագահի, վարչապետի և վրաց պատրիարքի հետ: «Քրիստոնյա աշխարհում վրացական եկեղեցին  հատուկ տեղ է զբաղեցնում: Վրացական եկեղեցին հանդիսանում քրիստոնյա եկեղեցիների շարքում հնագույն եկեղեցիներից մեկը», -Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է արքեպիսկոպոսը:
 
«Իվանիշվիլու հետ իմ կոնֆլիկտն անմիջականորեն կապված է Բաթումիում Ազիզիե մզկիթի շինարարության հարցի հետ: Կոնֆլիկտը սկսվել է մեկ ու կես տարի առաջ, երբ Իվանիշվիլին դեռևս վարչապետ էր: Այն ժամանակ ես նրան ասացի, որ Բաթումիում Ազիզիե անունով(!) մզկիթ չի կառուցվելու: Այդ խոսակցությունից հետո Իվանիշվիլին կես տարի ինձ հետ չէր խոսում: Երբ ես միանում էի «Վրացական երազանք» կուսակցությանը, ես պայման էի դրել, որ ինձ նրանց աջակցությունն է հարկավոր այդ հարցում, հակառակ դեպքում ես կուսակցությունում անելիք չունեմ: Ինձ համար Ազիզիե մզկիթի կառուցման կանխումը միայն քաղաքական հարց չէ: Դա տարածաշրջանային, կրոնական հարց է և եթե ուղիղ խոսենք դա աջարիացիների` Աջարիայի Ինքնավար Հանրապետության բնակիչների հարցն է», -սեպտեմբերի 15-ին հայտարարել է Բաթումիի մեծամասնական պատգամավոր, Վրաստանի Խորհրդարանի փոխխոսնակ Մուրման Դումբաձեն: Հիշեցնենք հարգելի ընթերցողին, որ մի քանի օր առաջ «Վրացական երազանք» կուսակցությունում հայտարարել են, որ «Աջարիայի Գերագույն Խորհրդում կուսակցության խմբակցությունը դուրս  է եկել վերահսկողությունից»: Սրա կապակցությամբ «Վրացական երազանք» կուսակցության Քաղաքական նիստ է գումարվել, որը որոշում է ընդունել բացառել Մուրման Դումբաձեին կուսակցության շարքերից: Մուրման Դումբաձեն դեռևս մնում է Վրաստանի Խորհրդարանի փոխխոսնակը:
 
 
http://armenian-community.ge/News/760
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play