Երևանի կոնյակի գործարանը ավարտում է խաղողի մթերման աշխատանքները


Երևանի կոնյակի գործարանը ավարտում է խաղողի մթերման աշխատանքները

  • 27-09-2014 16:54:04   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի կոնյակի գործարանը ավարտել է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին: 
 
ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Մասնաճյուղը կշարունակի խաղող ընդունել մինչև հոկտեմբերի 3-ը: Այստեղ ընկերությունը նախատեսում է մթերել ավելի քան 4 հազ. տ, ինչի արդյունքում ԵԿԳ-ն կամբողջացնի տարվա  նախապես հայտարարած ցուցանիշը:     
 
Հիշեցում, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այս տարի ընկերությունը  նախատեսել է մթերել 37 հազ. տ խաղող, ինչը շուրջ 2 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի արձանագրած խաղողի մթերման աննախադեպ ծավալը: 
 
Մթերվող խաղողի  1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: 
 
Հավելում, Երևանի կոնյակի գործարանը մթերում է միայն Հայկական կոնյակի համար օրենսդրորեն սահմանված տեխնիկական սորտերի խաղող:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play