ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

  • 07-10-2014 17:28:28   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:
Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն  անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ  70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:
Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու  է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ:  
Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև  «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play