«Air Armenia»-ն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները


«Air Armenia»-ն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները

  • 09-10-2014 16:29:44   | Հայաստան  |  Տնտեսություն

«Air Armenia» ավիաընկերությունից հայտնում են որ ընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: 
Ավիաընկերությունը երբևէ Դուբայը ներկայացնող ոչ մի կազմակերպությունից ինքնաթիռ չի գնել, չի վարձակալել և այս ուղղությամբ գործնականում ոչ մի համագործակցություն չի իրականացրել:«Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է գործարքներ, կնքում պայմանագրեր, որի արդյունքում առաջանում են ֆինանսական պարտականություններ, որոնք էլ պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարվում են:
Շարունակական տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ կազմակերպությունն ունի այնպիսի խնդիրներ կամ պարտքեր որոնք կարող են լուծարման հիմք հանդիսանալ, իրականությանը չեն համապատասխանում: Կազմակերպության խնդիրները հիմանականում կապված են տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հետ, ինչը «Air Armenia»-ի ուղևորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին անրադառնում է թռիչքների ժամանակին կատարման և ուղևորափոխադրումները պատշաճ կազմակերպելու վրա: 
Առաջացած իրավիճակում ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հայտնում, որ ավիաընկերությունն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները և ստանձնած պարտականությունները:
Ի լրումն չվերթների իրականացման մասին հայտարարություններին. ներկայումս սահմանված կարգով հաստատված է ավիաընկերության ձմեռային շրջանի ավիափոխադրումների ցանկը և չվացուցակը, որն էլ ներկայացնում ենք ստորև (միջազգային աշխատանքային փաստաթուղթ համարելով՝ այն ներկայացնում ենք ռուսերեն լեզվով):
 

РАСПИСАНИE  АВИАКОМПАНИИ  CJSC ,,AIR ARMENIA,, НА СЕЗОН  ,,ЗИМА 2014,, В  ПЕРИОД   26.10. 2014- 28.03.2015  N 1

День

Тип ВС

Вылет

Прилет

Рейс

Направление

Рейс

Вылет

Прилет

Примечание

        4

В737

06:30

07:20

QN105

Афины

QN106

09:20

13:50

 

123 4567

А320

09:45

11:35

QN910

Внуково

QN909

12:50

16:30

 

123 4567

А320

18:00

19:50

QN912

Внуково

QN911

21:20

01:00+1

 

1

В737

14:35

15:10

QN941

Краснодар

QN942

17:40

20:00

 

    3        6

В737

08:55

09:30

QN941

Краснодар

QN942

11:00

13:20

 

          2      

B737

14:20

16:10

QN923

Н. Новгород

QN924

17:50

21:40

 

    3         

A320

14:00

16:00

QN101

Париж

QN102

17:30

01:00+1

 

          5    

B737

14:30

17:10

QN951

Самара

QN952

19:10

21:50

 

     4          6

 B737

14:45

17:30

QN921

С. Петербург

QN922

18:30

23:05

 

 2             7

B737

09:00

09:20

QN971

Сочи

QN972

10:30

12:45

 

              6

А320

07:55

09:30

QN107

Франкфурт

QN108

12:10

19:25

 

Примечание:   указано время местное.                            
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play