Մայրաքաղաքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթումների 18 դեպք


Մայրաքաղաքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթումների 18 դեպք

  • 24-10-2014 14:22:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում  մայրաքաղաքում ապօրինի շինարարության  և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ  հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում  կատարվել են քանդման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել  շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play