Մայրաքաղաքում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները


Մայրաքաղաքում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

  • 30-10-2014 12:38:49   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Դրանք ներառում են մի քանի ուղղություններ. բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացում, ամառվանից դեռևսանավարտ մնացած  արտաքին ջրթափ խողովակների, ինչպես նաև հարթ և թեք տանիքների նորոգում, շքամուտքերի հարկաբաժինների ապակեպատում, մուտքերի դռների տեղադրում: Գործընթացը հիմնականում իրականացվում է համատիրությունների ուժերով: Զուգահեռաբար վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում հատուկ տեխնիկայի կարգաբերման ուղղությամբ: Ձմեռային ամիսներին օգտագործվող շուրջ 180 միավոր մեքենամեխանիզմների անխափան աշխատանքն ապահովելու համար ձեռք կբերվեն անվադողեր, մարտկոցներ և այլ բաղադրիչներ, ինչպես նաև ձմեռային արտահագուստ`սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների  համար: Մոտ օրերս կապահովվի նաև տեխնիկական աղի և շլաքային ավազի անհրաժեշտ խմբաքանակը, սակայն ըստ տեղումների հաճախականությունից, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համալրումներ կլինեն: Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին ձմռան ամիսներին անխափան երթևեկության ապահովման նպատակով ամառային անվադողերը փոխարինել ձմեռայիններով: Այս օրերին նաև տնտեսվարող սուբյեկտների հերթական ծանուցումներն են ուղարկվում`Երևանի ավագանու որոշումը հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ ապահովելու վերաբերյալ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play