Հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները


Հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները

  • 04-11-2014 16:36:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը: 
Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի  հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբեր ամսից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն  մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսեց ավելանալ: Այս հանգամանքով  պայմանավորված հանրապետությունում փոփոխվել են հավկիթի  միջին գները:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի  գներին, ապա դրանք մնացել են անփոփոխ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play