Վերահսկվելու է հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակը


Վերահսկվելու է հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակը

  • 17-11-2014 16:22:16   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Ոչ բավարար գնահատելով շաբաթվա կտրվածքով ներկայացված վիճակագրության ցուցանիշները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ պարբերաբար շրջայցեր կատարել ու գործընթացին մասնակից դարձնել նաև Երևանի ավագանու անդամներին և լրատվամիջոցներին. «Հասարակությունն այս ոլորտում մեզանից ակնկալում է շատ որոշակի փոփոխություններ, ըստ այդմ, չի կարող գոհացուցիչ լինել այն վիճակագրությունը, որը ներկայացնում եք յուրաքանչյուր շաբաթ: Հաճախակի օգտվեք հասարակական տրանսպորտից ու ինքներդ համոզվեք, թե որքանով է իրականում համապատասխանում մատուցվող ծառայությունների որակը սահմանված նորմերին: Տնտեսվարողներին էլ խստորեն զգուշացրեք, որ արձանագրված յուրաքանչյուր թերացմանն օրենքով սահմանված կարգով տրվելու է համապատասխան ընթացք»,- նշել է քաղաքապետը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play