Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելես քաղաքում հանդիպել է ամերիկահայ մի խումբ գործարարների հետ


Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելես քաղաքում հանդիպել է ամերիկահայ մի խումբ գործարարների հետ

  • 26-11-2014 11:22:06   | ԱՄՆ  |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր:
Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը եւ փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար մեր հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ: 
Այս փոխգործակցությունը Նախագահը որակել է  նաեւ  որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը: 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play