Նոր կոմբայններ Հայաստանի համայնքների համար


Նոր կոմբայններ Հայաստանի համայնքների համար

  • 28-11-2014 16:50:38   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի փոքր և միջին  ձեռնարկատիրության զարգացման  ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման ծրագրի  շրջանակում Հայաստան է ներմուծել 4  ռուսական կոմբայն:  Նոյեմբերի 21-ի դրությամբ բոլոր չորս կոմբայնները հասել 
Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սոտք, Կարճաղբյուր և Վարդաձոր համայնքներ:  Կոմբայնների վաճառքի գինը նշված խմբաքանակի համար 30 մլն 500 հազար  դրամ է: Տեխնիկան համայնքներին տրամադրվելու է լիզինգով՝ 20 %  կանխավճարով, 10 տարի մարման ժամկետով և 9% տարեկան տոկոսադրույքով:  Այդ պայմանները և կոմբայնի գինը Հայաստանի շուկայում անհամեմատ մատչելի  են: Առաջիկայում Հայաստան կներկրվի կոմբայնների նոր խմբաքանակ  պատվիրատու համայնքներին ու անհատներին տրամադրելու նպատակով: Կոմբայնների շահագործումը  զգալիորեն կթեթևացնի համայնքների  գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը: Դրանց միջոցով համայնքները կխնայեն ժամանակ և միջոցներ, ինչպես նաև զգալիորեն կավելացնեն մշակվող հողատարածքները:  Կոմբայնների ներմուծումը շարունակվելու է մինչև 2015թ. 
սեպտեմբեր: 
 
Կոմբայն ձեռք բերելու համար դիմել՝   «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ
Հասցե` ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5ա 
Հեռ.` +374 10 54 16 48 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play