Նոյեմբերի 28. օրվա իրադարձություններ. Վրաստան


Նոյեմբերի 28. օրվա իրադարձություններ. Վրաստան

  • 29-11-2014 17:57:55   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Նոյեմբերի 28-ին Վրաստանի Խորհրդարանը երկրորդ լսումների ընթացքում ընդունել է «անօրինական լսումների» մասին օրինագիծը, որի հեղինակներն են Էկա Բեսելիան, Իրակլի Սեսիաշվիլին և Գեդևան Փոփխաձեն: Հարկ է նշել, որ օրինագծի բովանդակության առթիվ տարաձայնությունների կապակցությամբ որպես բողոքի նշան պլենար նիստը լքեցին «Հանրապետականներ» և «Ազատ Ժողովրդավարներ» կուսակցությունների  պատգամավորները: Վերոնշյալ կուսակցությունների կողմից բողոքի պատճառն էր օրինագծի հեղինակների անպատրաստակամությունը` «լսել և ընդունել արդարադատ նկատողությունները»: «Օրինագծում կան շատ իրավաբանական, տեխնիկական և իմաստային անճշտություններ: Մենք կարծում ենք, որ իմաստ չունի մասնակցել օրինագծի այդ տարբերակի քննարկմանը, քանի որ այդ այլանդակ համակարգից մենք չենք կարող ստանալ լավ օրենք», -լքելով խորհրդարնի նիստը` հայտարարել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության պատգամավորը: Հիշեցնենք, որ չնայած երկու կուսակցությունների բողոքին` օրինագծն, այնուամենայնիվ, ընդունվել է:
 
Վրաստանի Խորհրդարանի նախագահը համաձայն չէ վարչապետի այն հայտարարության հետ, ըստ որի «Ուժեղ Ներքին գործերի նախարարությունը հանդիսանում է ուժեղ պետության երաշխիքը»: «Ուժեղ ոստիկանությունից դեպի ուժեղ պետություն ճանապարհն անցնում է ուժեղ քաղաքացիական հասարակության միջով, ուժեղ ժողովրդավարական համակարգերի և ուժեղ օրենքի, ուժեղ Խորհրդարանի և ուժեղ ինքնակառավարումների միջով», -հայտնել է Դավիթ Ուսուփաշվիլին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Վրաստանի վարչապետը հայտարարել է հետևյալը. «Իմ կարգախոսն է` ուժեղ Ներքին Գործերի նախարարությունը, ուժեղ պետությունը և ուժեղ հատուկ ծառայությունները: Հատկապես դրանք են մեր պետության զարգացման, առաջընթացի և հաջողության երաշխիքները»:
 
Նոյեմբերի 28-ին հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Եվրամիության ռազմական Կոմիտետի նախագահի` Պատրիկ դե Ռուզյեի հետ: «Վրաստանի վարչապետը նշել է, որ սա Եվրամիության ռազմական գերագույն հրամանատարության առաջին այցելությունն է և նշել է, որ տվյալ այցը Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցության է´լ ավելի խորացման օրինակ է: Վրաստանի Եվրոպական ընթացքն անփոփոխ է, և դա վրաց ժողովրդի ընտրությունն է` հիմնված Եվրոպական արժեքների հետ միաբանության վրա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն բարեփոխումները, որոնք անցկացվում են Վրաստանում Ասոցացման մասին պայմանագրի դրույթների համաձայն վերցված պարտականությունների շրջանակներում, ինչպես նաև քննարկել են Վրաստանի մասնակցությունը ճգնաժամերի կառավարման ուղղված Եվրամիության գործողություններին», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության կողմից տարածված հայտարարությունում:
 
«Միանալով «Վրացական երազանք» կոալիցիային` մեր կուսակցությունը իր պատասխանատվության բաժինն է վերցրել ժողովրդի և կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու առջև», -հանդես գալով խորհրդարանական նիստում` հայտնել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ, «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Ուսուփաշվիլին:
 
«Եկե´ք խոստովանենք, որ մենք ինչ-որ տեղ սխալվել ենք», -պլենար նիստի ընթացքում հայտարարել է Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին` հանդես գալով «Հանրապետականներ» խմբակցության անունից: Ըստ նրա խոսքերի` Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների գործի կապակցությամբ շատ պատգամավորներ նկատել են, որ Արդարադատության նախարարությունը, որին իբր թե ենթարկվում է այդ գերատեսչությունը ձևականորեն, պարզվեց, որ ամենաուշ տեղեկացվածն է: «Վերջին կարևորագույն հարցերից մեկի ընթացքում, որը վերաբերում էր Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, շատերը հանկարծ հայտնաբերեցին, որ Արդարադատության նախարարը, որին իբրև թե ենթարկվում է այդ գերատեսչությունը ձևականորեն, պարզվեց, որ ամենաուշը տեղեկացվածն է: Եկե´ք խոտովանենք, որ այդ տեսանկյունից մենք ինչ-որ տեղ սխալվել ենք: Ադեիշվիլիի օրինակով (Արդարադատության նախկին նախարար -խմբ.) մենք վախենում էինք, որԱրդարադատության նախարարը ևս սխալ կղեկավարի դատախազությանը և մեծ վնասներ կհարուցի: Մենք փաստացիորեն վերացրել ենք կապը նախարարի և դատախազության միջև և ստացել լուրջ խնդիրներ: Ո՞վ պետք է քաղաքական պատասխանատվություն կրի այդ գերատեսչությունում կատարվածի համար: Ես ուզում եմ ձեզ հետ միասին հետաքրքրվել և պարզաբանել, թե ի՞նչ է այնտեղ կատարվում», -նոյեմբերի 28-ին հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:
 
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 28-ին հանդիպում է անցկացրել թուրք-մեսխեթցինների հետ և քննարկել նրանց հետ այն ընթացիկ խնդիրները, որոնց նրանք բախվում են հայրենադարձության ճանապարհին: Վրաստանի նախագահի մամլո-ծառայության տեղեկության համաձայն` թուրք-մեսխեթցինները նշել են ավելի նեղ համագործակցության անհրաժեշտությունը հայրենադարձության հարցերով միջգերատեսչական խորհրդի հետ, որը ստեղծվել է 2011թ: Նրանք նաև ցանկություն են արտահայտել, որպեսզի այն ժամկետը, որը նրանց տրված է այլ երկրների քաղաքացիությունից դուրս գալու և Վրասատանի քաղքացիություն ստանալու համար, ավելացվեր 2-5 տարով: Թուրք-մեսխեթցինները շնորհակալություն են հայտնել նախագահին հանդիպման, իրենց խնդիրներին ուշադրություն դարձնելու համար և որ 267 թուրքերի արդեն իսկ շնորհված է Վրաստանի քաղաքացիություն: Ինչպես հայտարարել է թուրք-մեսխեթցինների Համաշխարհային միության նախագահ Զիաթ Կասանովը, նրանք հատկապես շնորհակալ են ներկայիս նախագահին, քանի որ նրա ղեկավարման օրոք է սկսվել հայրենադարձության գործընթացը և թուրք-մեսխեթցիններին քաղաքացիության շնորհումը: Ըստ նրա խոսքերի` «նրանց անօրինական են տարհանել Վրաստանից ստալինյան ռեժիմի ժամանակահատվածում, բայց վրաց ժողովուրդն այդտեղ մեղք չունի: Դա Ստալինի մեղքն էր, և այսօր մենք ուզում ենք, որպեսզի մեզ հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի»: Վրաստանի նախագահի` փոքրամասնությունների հարցերով խորհրդական Սոֆիո Շամադինին հայտարարել է, որ «թուրք-մեսխեթցինների հայրենադարձության հարցը պարտականություն է, որը Վրաստանն իր վրա է վերցրել ԵվրաԽորհրդի առջև և դրա ի կատար ածման գործըթացը սկսվել է վերջերս»:
 
 
http://armenian-community.ge/News/936?lang=arm 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play