Մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին.Սերգո Կարապետյան


Մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին.Սերգո Կարապետյան

  • 03-03-2015 17:23:27   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ  Սերգո Կարապետյանը:
 
«Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում  որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», - նշեց իր խոսքում նախարարը:
 
Նիստում մասնավորապես առաջարկվեց  վերակազմակերպել և միավորել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները:
 
Ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի  ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում: Միաժամանակ նիստում ընդգծվել է, որ վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգրագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում:
 
Ջրօգտագործողների ընկերությունների միավորման մասին առաջարկությունն ընդունվեց միաձայն կողմ քվեարկությամբ:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնումո են՝  Սերգո Կարապետյանը շեշտեց, որ ինչպես և նախատեսվել էր, մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին`հորդորելով  առավել մեծ ակտիվություն ցուցաբերել ջրօգրագործողների ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play