Կառավարության դիմաց իրավիճակը լարված է. Լենուղի գյուղի բնակիչները բնակարան են պահանջում (Տեսանյութ)


Կառավարության դիմաց իրավիճակը լարված է. Լենուղի գյուղի բնակիչները բնակարան են պահանջում (Տեսանյութ)

  • 05-03-2015 12:55:14   | Հայաստան  |  Հասարակություն



Ինչպես արդեն Armlur.am-ը գրել էր, Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույցի են դուրս եկել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները՝ իրենց երեխաների հետ։ Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնեց, որ այս պահին իրավիճակը գործադիրի շենքի դիմաց լարված է։ Արմավիրցիներն իրենց երեխաների հետ փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և ներս մտնել։ Սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ «Իրենք չեն իջնում, մենք կգնանք ներս»,-ասացին հավաքվածները։ Երեխաները վախից լաց են լինում, կանայք էլ` վրդովված գոռում։ 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play