Քաղաքապետը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը


Քաղաքապետը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը

  • 05-03-2015 17:37:22   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արդեն 7-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի շուրջ 10000 պատանի երկրապահների այս տարվա հանդիսավոր երդման արարողությունը կազմակերպվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ երկրապահներ: Երդման արարողությանը հաջորդել են պատանի երկրապահների ցուցադրական ելույթները, որոնք ավարտվել են շքերթով:  
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, միության այլ անդամների ու պատանի երկրապահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play