Փրկարարը` նաև պրոֆեսիոնալ մարզիկ


Փրկարարը` նաև պրոֆեսիոնալ մարզիկ

  • 09-04-2015 16:21:18   | Ռուսաստան  |  Սպորտ

 

Մարտի 26-30-ը Մոսկվայում կայացած Ա. Խարլամպիևի հիշատակին նվիրված սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարում հայ փրկարար Վահե Օթարյանը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը (մինչև 52 կգ քաշային կարգում): Մրցումներին մասնակցում էր շուրջ 35 երկրի ներկայացուցիչ:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա, 32-ամյա Վահե Օթարյանը մասնագիտությամբ իրավագետ է: 

2003 թ. փրկարար ծառայության է անցել Տավուշի մարզի փրկարարական ջոկատում, այնուհետև` ծառայել է Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն: Մոտ 26 տարի Վահեն զբաղվում է նաև պրոֆեսիոնալ սպորտով և արժանացել է բազմաթիվ մրցանակների:

2008 թ. մասնակցելով սամբոյի աշխարհի առաջնությանը` ստացել է բրոնզե մեդալ և դարձել միջազգային կարգի սպորտի վարպետ:

Բոլորովին վերջերս Ստեփանակերտում կայացած ՀՀ մարտական սամբոյի առաջնությանը Վ. Օթարյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, որից հետո մասնակցել է սամբոյի աշխարհի գավաթին, իսկ առաջիկայում ներկայացնելու է մեր երկիրը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը` մաղթելով անվտանգ ծառայություն և ավելի մեծ նվաճումներ:

 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play