ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչությունն աջակցելու է ջավախահայերի տարաբնույթ խնդիրների լուծմանը (տեսանյութեր և ֆոտոշարք)


ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչությունն աջակցելու է ջավախահայերի տարաբնույթ խնդիրների լուծմանը (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 28-07-2015 18:49:09   | Վրաստան  |  Բարեգործություն



«Ջիվանական օրեր» տոնակատարությունների խորհրդանշական օրը Ջավախքի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներակայացուցչության գրասենյակի բացումը: 
 
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի փոխանցմամբ` գրասենյակի հիմնումով ՋԱՀ-ի գործունեությունը Ջավախքի տարբեր շրջաններում դառնալու է առավել ինտենսիվ և ծավալային առումով մասշտաբային: 
 
Ըստ նրա` վրաստանյան գրասենյակը ոչ միայն կորդինացնելու է ՋԱՀ-ի` Երևանում նախագծվող ծրագրերը, այլև ունենալու է իր սեփականը: 
Ա. Հակոբյանի տեղեկացմամբ` որպես առաջնային խնդիր ՋԱՀ-ի ներկայացուցիչներն առանձնացրել են իրավական աջակցության կենտրոնի հիմնումը, որտեղ ամենատարբեր հարցերի հետ կապված ջավախահայությանը կմատուցվի անվճար իրավաբանական խորհրդատվություն:
ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության բացման արարողությունը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալիբյանի օրհնությամբ:
Միջոցառմանը ներկա էին ինչպես Ջավախքի բոլոր շրջանների ղեկավարները, այնպես էլ բարձրաստիճան հյուրեր Հայաստանից, Թիֆլիսից և Ռուսաստանի Դաշնությունից:
Բացի ՋԱՀ-ի վրաստանյան գրասենյակի բացման արարողությունից, հիմնադրամը տեղում իրականացրեց «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի հերթական փուլը, որի շրջանակներում Ախալքալաքի և Նինոծմինդայի թվով շուրջ 30 բազմազավակ ընտանիքների շնորհվեցին դրամական պարգևավճարներ:
 
 
 
 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութերը և լուսանկարները Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն