Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 17500 կրակոց


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 17500 կրակոց

  • 29-08-2015 14:55:12   |   |  Քաղաքական
 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120 մմ-ոց ականանետերից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ,հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվհրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալխախտումներից,  օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդըձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներպատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբհայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play