Դիլիջանում տեղի ունեցավ “Զբոսաշրջությունը միավորում է մշակույթներ” խորագիրը կրող “Մշակութային վերածնունդ” դիլիջանյան փառատոնը (տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Դիլիջանում տեղի ունեցավ “Զբոսաշրջությունը միավորում է մշակույթներ” խորագիրը կրող “Մշակութային վերածնունդ” դիլիջանյան փառատոնը (տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 29-08-2015 17:00:09   | Տավուշի մարզ  |  Հասարակություն



Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ  արդեն ավանդույթ դարձած “Մշակութային վերածնունդ” դիլիջանյան փառատոնը, որն այս տարի կրում է  “Զբոսաշրջությունը միավորում է մշակույթներ” խորագիրը : Փառատոնին  մասնակցում էին ինչպես Հայաստանի բոլոր մարզերից այնպես էլ Արցախից: Տավուշի մարզը մի քանի տաղավարով էր ներկայացել.ուտեստների համար նախատեսված տաղավար, ինչպես նաեւ հատուկ տաղավար նվիրված գորգագործությանը ու ձեռքի աշխատանքներին: 
 
Էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության  վարչության պետ Մեխակ Ապրեսյանը  < Նոյյան Տապան>-ի հետ զրույցում  խոսելով  փառատոնի մասին նշեց, որ նման փառատոնն անպայման նպաստում է տուրիզմի զարգացմանը , քանի որ այս միջոցառմանը մասնակցում են ինչպես Հայաստանի բոլոր մարզերից,  այնպես էլ Արցախից  եւ պատահական չէ որ այս փառատոնը կրում է <Տուրիզմը միավորում է մշակույթներ> խորագիրը:  <Եթե նկատել եք էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպվող բոլոր միջոցառումները իրականացվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որն էլ խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը : Արդեն ունենք կայացած փառատոններ որոնց մասին զբոսաշրջիկները ծանոթանում են տուր օպերատորների  եւ facebook սոցիալական ցանցի միջոցով, եւ  ունենալով համապատասղխան ինֆորմացիա զբոսաշրջիկը հատուկ տվյալ  փառատոնին մասնակցելու համար գալիս է Հայաստան: Այս գործընթացը նպաստում է նաեւ երկրի իմիջի ձեւավորմանը թե ներքին եւ թե միջազգային շուկայում: Տուրիզմի զարգացմանն ուղված պետությունն ինչ է անում հարցին Մ. Ապրեսյանը  նշեց, որ  պետությունն անում է ամեն ինչ , որ Հայաստանը լինի ավելի մրցունակ, որ հայկական զբոսաշրջային արդյունքը լինի ավելի մրցունակ իսկ դա նշանակում է  ենթակառուցվածքներ, ծառայությունների որակ  մարդկային ռեսուրսների զարգացում  երկիրը միջազգային շուկայում ավելի ճանաչելի դարձնելը եւ   այս ամենի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են տարվում :  Անդրադառնալով  այն հարցին, թե այս տարի որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան  հարցին Մ. Ապրեսյանն ասաց.< 2014 թվականին մենք ունեցել ենք 1.203.000-1.204.000  ներգնա այցելություն ինչը 11.3  տոկոսով  ավելի է քան 2013 թվականի ցուցանիշը: Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով  Հայաստան է ժամանել 256.000 զբոսաշրջիկ  1.8 տոկոսով ավելի է քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
 
<Նոյյան Տապան>-ի հետ զրույցում Երեւանը ներկայացնող <Մեգերյան Կարպետ> ընկերության ներկակարը նշեց, որ ներկանյութերը պատրաստվում են ընկույզի, թթի ու մի քանի այլ ծաղիկների տերեւներներից ու  կեղեւներից:  Նրանք Երեւանից  Դիլիջան են բերել այն տարաները, որոնց մեջ ներկում են գորգի թելերը:  Այս թելերից գործված գորգերը  ըստ ներկարարի  նաեւ առողջարար են: Նա անգամ տեղեկացրեց, որ այս տարի նրանց հաջողվել է կանաչ ռեհանից ստանալ մանուշակագույն գույնը: 
 
 
Գորգարոծության ոլորտում հետ չեն մնում նաեւ Շիրակի մարզի ներկայացուցիչները, որոնք շեշտում են , որ իրենք համամիտ չեն այն տեսակետի հետ , որ գորգագործության արվեստը մոռացության է մատնվել: Նրանք աչքի ընկան նաեւ իրենց հյուրասիրությամբ եւ ներկաներին ու հյուրերին հյուրասիրեցին  Շիրակի ավանդական  գաթան:
 
 
 Փառատոնի կազմակերպիչ  Մարիա Մինասյանը նշեց, որ իրենք ունեն զբոսաշրջիկներ, որոնք հանգստանում են դիլիջանի տարածքում,  այլ նաեւ ունեն հատուկ զբոսաշրջային տուրեր են կազմակերպել  այս փառատոնին մասնակցելու համար:
 
Նշենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և արտակարգ իրավիճակների, և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
 Մերի Հունանյան < Նոյյան Տապան>
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play