Պեկինում անցկացվում է ԶԼՄ-ների համագործակցության միջազգային համաժողով «Մեկ գոտի եւ մեկ ուղի»


Պեկինում անցկացվում է ԶԼՄ-ների համագործակցության միջազգային համաժողով «Մեկ գոտի եւ մեկ ուղի»

  • 22-09-2015 10:44:24   | Չինաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պեկնում (ՉԺՀ) անցկացվում է ԶԼՄ-ների համագործակցության միջազգային համաժողով «Մեկ գոտի եւ մեկ ուղի»: Համաժողովի կազմակերպիչն է չինական «Ժենմին Ժիաբո» թերթը: Համաժողովի թեման է՝ «Համագործակցության նոր մոդելի հեռանկարները. Միասնական ճակատագիր ունեցող հանրությանն ընդառաջ»:
 
Համաժողովին հրավիրված են 200-ից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ այդ թվում Հայաստանի երկու լրատվամիջոցի՝  «Առավոտ» օրաթերթի եւ «Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգի  ղեկավարներ՝  ՝ Արամ Աբրահամյանը եւ Տիգրան Հարությունյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ Չինաստանի քաղաքական գործիչներ, ճանաչված գիտնականներ եւ գործարարներ: 
 
Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, Համաժողովն ուղղված է «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության ընկալմանը, որին հնարավոր կլինի  հասնել մասնակիցների բազմակողմանի քաննարկումների արդյունքում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, ֆինանսական ինովացիաներ եւ համագործակցություն, համագործակցություն զբոսաշրջության ոլորտում:
Համաժողովի շրջանակներում քննարկվում են հարցեր՝ կապված նոր  մեդիա կառույցների ստեղծման համատեքստում ավանդական ԶԼՄ-ների առջեւ ծառացած մարտահրավերների, ինչպես նաեւ նորություններ ստեղծող ինտեգրված կազմակերպություններ կառուցելու ռազմավարությունների հետ:
 Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 23-ին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play