Հարձակման է ենթարկվել Աֆղանստանում գտնվող հարավկորեական ճամբարը <br />


Հարձակման է ենթարկվել Աֆղանստանում գտնվող հարավկորեական ճամբարը

  • 05-05-2011 09:40:07   | Աֆղանստան  |  Միջազգային
Երեկ հարձակման է ենթարկվել Աֆղանստանի Պարվան նահանգում գտնվող հարավկորեական մի ճամբար, որտեղ ապրում են քաղաքացիական մասնագետներ, ոստիկաններ եւ ռազմական պահակախումբ: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն: «Աշյոնա» կոչվող ճամբարի տարածքում պայթել է չորս հրթիռ: Այժմ հարավկորեական իշխանությունների ներկայացոիցիչները փորձում են պարզել, թե, հատկապես, ով է հրթիռակոծման պատասխանատուն: «Աշյոնայում» ապրում են 90 քաղաքացիական մասնագետներ եւ ոստիկաններ եւ նրանց պաշտպանում են 340 զինվորներ: Նրանք բոլորն Էլ Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ղբաղվում են Աֆղանստանի պատերազմի հետեւանքով ավերված տնտեսության վերակառուցմամբ եւ բժշկական օգնություն են ցույց տալիս տեղի բնակչությանը: Հավելենք, որ հարավկորեական այս ճամբարը արդեն վեցերորդ անգամ է հարձակման ենթարկվում: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ առայժմ տվյալներ չեն հաղորդվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play