Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել


Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

  • 06-10-2015 17:03:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորուհի, 1956 թ. ծնված Լեսմոնյա Օ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տրամաչափի 1 փամփուշտ: Լեսմոնյա Օ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play