ՀՀ գյուղատնտեսության նախարարութունը հորդորում է հանրապետության խաղողագործներին խուճապի չմատնվել


ՀՀ գյուղատնտեսության նախարարութունը հորդորում է հանրապետության խաղողագործներին խուճապի չմատնվել

  • 07-10-2015 16:36:41   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում արտադրվել է 245 հազար տոննա խաղող, որից վերամշակման է ենթարկվել 180 հազար տոննա, արտահանվել` 5700 տոննա:
 
Օրական միջին հաշվով մթերվում է շուրջ 6-7 հազար տոննա խաղող: Վերջին օրերին կրկին մեծացել է լարվածությունն առանձին համայնքներում խաղողագործների կողմից ցուցաբերվող ավելորդ շտապողականության ու խուճապային տրամադրությունների պատճառով: Հաճախ միանգամից հավաքվում է մեծ քանակությամբ բերք, վերամշակող ձեռնարկությունների մոտ գոյանում են հերթեր, առաջանում անհարկի դժգոհություններ, ստեղծվում լրացուցիչ դժվարություններ ու խնդիրներ:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հանրապետության խաղողագործներին` բերքահավաքը կատարել վերամշակող ընկերությունների հետ համաձայնեցված ժամկետներում ու ծավալներով, համագործակցել տեղերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների պատասխանատու ներկայացուցիչների և համայնքի ղեկավարների հետ: Ավելորդ շտապողականության կարիք չկա, քանի որ նախկինում խաղողի բերքահավաքը կատարվել է մինչև հոկտեմբերի 25-ը և առանց որևէ էական կորուստների:
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ նախարարությունը հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու ամենօրյա հետևողական աշխատանքը խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն ամբողջությամբ ապահովելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play