Ստամբուլում վնասազերծվել են ԻՊ-ին պատկանող գաղտնի ուսումնական կենտրոնները


Ստամբուլում վնասազերծվել են ԻՊ-ին պատկանող գաղտնի ուսումնական կենտրոնները

  • 20-10-2015 18:52:42   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքական հատուկ ծառայությունները Ստամբուլում վնասազերծել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պատկանող գաղտնի ուսումնական կենտրոնները: Այս մասին գորւմ է lenta.ru-ն` վկայակոչելով Hurriyet-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ծառայողներն ուղղաթիռների օգնությամբ ստուգումներ են անցկացրել ստամբուլյան Պենդիկ շրջանի 13 և հարակից մարզերի 5 հասցեներում:
Ընդհանուր առմամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 53 մարդ, որից 29-ը եղել են անչափահասներ: Ձերբակալվածները եղել են Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: Քննիչները սկսել են նրանց հարցաքննությունները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play