Մրցույթ՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում


Մրցույթ՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում

  • 23-10-2015 16:21:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, հայտարարում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
 
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` գիտական և
գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 50 երիտասարդ գիտաշխատողների
(մինչև 35 տարեկան) 1 տարի ժամկետով համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվի ամսական 75 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
 
Մրցույթին վերաբերող առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայք (www.scs.am) կամ զանգահարելով Գիտության պետական կոմիտե 210 140 +118 հեռախոսահամարով:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play