Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին


Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

  • 06-11-2015 15:45:53   | Անդորա  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
 
Ըստ հրամանագրի` 2016 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
        
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play