Հաղթող է ճանաչվել Ուսուցման ազգային հիմնադրամը


Հաղթող է ճանաչվել Ուսուցման ազգային հիմնադրամը

  • 24-11-2015 15:35:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ լրացուցիչ ու շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող կազմակերպություն է ճանաչվել Ուսուցման ազգային հիմնադրամը: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play