32 գիտական խմբեր ստացել են 5000 դոլարի չափով դրամաշնորհներ


32 գիտական խմբեր ստացել են 5000 դոլարի չափով դրամաշնորհներ

  • 27-01-2016 18:33:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացրած հայաստանցի 107 գիտնականներից բաղկացած 32 գիտական խմբեր հունվարի 17-ին 5000 դոլարին համարժեք դրամի չափով  դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝  կանայք: Հաղթողներին ընտրել է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:
 
ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ/ANSEF [ansef.org]) դրամաշնորհները տրամադրում է 2000 թվականից:
 Մրցույթին, որ  այս տարի ներկայացված  է եղել 244 գիտական հայտ, իսկ  անցած 16 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդ են ներկայացվել  մոտ 2000 դիմում-առաջարկներ, որոնցից դրամաշնորհներ են ստացել 404 գիտական խմբեր` բաղկացած  1545 գիտնականերից: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 20 հազար դոլար:
ՀՕՖ-ի գիտական ու կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանի խոսքերով` այս տարիների ընթացքում Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամն իր ուրույն տեղն է գտել Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող կազմակերպությունների շարքում: 
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, արդեն 6-րդ անգամ ԳԿՀԱՀ դրամաշնորհ ստացած Արեգ Միքայելյանի գնահատմամբ` Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի մոտեցումը դրամաշնորհներին շատ ճկուն է, ինչը հնարավորություն է տալիս գիտնականներին առավելագույն արդյունքի հասնել։
Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի 5 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play