Մոլորակների շքերթը հայկական երկնքում


Մոլորակների շքերթը հայկական երկնքում

  • 01-02-2016 11:03:45   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան իր գեղեցկությամբ եւ պայծառությամբ բացառիկ երեւույթի ականատեսը դառնալու: Մասնավորապես, այդ օրը հայկական երկնքում կերեւա այսպես կոչված Մոլորակների շքերթը:
 
«Վեներա, Սատուրն, Մերկուրի, Մարս, Յուպիտեր մոլորակները, ինչպես նաեւ Լուսինը «կմիավորվեն» Արեգնակային համակարգի բոլոր պայծառ մոլորակների շքերթում: Եթե մեր բախտը բերի եւ երկինքը պարզ լինի, ապա Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնել այս երեւույթն անզեն աչքով»,- Ira-news պորտալի փոխանցմամբ՝ ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
 
Աստղագետների կարծիքով, տվյալ երեւույթը կարելի է համարել 2016 թվականի գլխավոր աստղագիտական իրադարձությունը, նաեւ՝ ամենատեսարժանը:
 
Մոլորակների շքերթը աստղագիտական երեւույթ է, որի ժամանակ Արեգնակային համակարգի որոշ մոլորակներ հայտնվում են Արեւի հանդեպ նույն ուղղությամբ՝ ոչ մեծ հատվածում: Միեւնույն ժամանակ՝ մոլորակներն այդ պահին երկնակամարում գտնվում են իրար կողք:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play